Գլխավոր / Армения / Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ուղերձը կհանձնեն Եվրախորհրդի նախագահին

Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ուղերձը կհանձնեն Եվրախորհրդի նախագահին

Այսօր կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկված որոշ հարցերի մասին լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: 

«Առաջին հարցը, որ քննարկվեց, այն ուղերձն է, որը Կոնգրեսը հղում է Եվրախորհրդին, որը հոկտեմբերի 1-ին կայանալիք երթի ժամանակ կհանձնենք ԵԽ-ի ներկայացուցչությանը: Ուղերձն ուղղված է լինելու ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և ՀԱԿ-ի անունից այն կստորագրի Լևոն Տեր-Պետրոսյանը», – ասել է Լևոն Զուրաբյանը: 

Կոնգրեսի համակարգողը նշել է, որ ուղերձի տեքստը քննարկվել է և այսօր վերջնականապես հաստատվել ՀԱԿ-ի քաղխորհրդի կողմից:

Լևոն Զուրաբյանը հրաժարվել է հրապարակել ուղերձի տեքստը` նշելով, որ այն կհրապարակվի ուղերձը հանձնելուց հետո:

Շարունակելով թեման` Զուրաբյանն ասել է, որ, ուղերձը ներկայացնելով, ՀԱԿ-ը վերահաստատում է իր պահանջները, ցանկանում է ԵԽ-ին և նրա տարբեր կառույցներին հիշեցնել իրենց պատասխանատվության մասին:

Քաղխորհրդի նիստի 2-րդ մասը վերաբերել է Կոնգրեսի նոր մարտավարությանը:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է նաև, որ քննարկվել են որոշ հարցեր` կապված տարածաշրջանային քաղաքականության հետ:   

Tekali Taxi