Գլխավոր / Армения / Հայաստանցի շախմատիստները կխաղան Ռուսաստանի առաջին թիմի դեմ

Հայաստանցի շախմատիստները կխաղան Ռուսաստանի առաջին թիմի դեմ

Համաշխարհային շախմատային օլիմպիադայում թիմերը հասել են վերջնամասին կամ, շախմատային լեզվով ասած, վերջնախաղին:

Հայաստանի հավաքականի այսօրվա հաղթանակից հետո մեր ընտրանին վաղը հանդիպելու է օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ունեցող Ռուսաստանի առաջին թիմի դեմ:
Այսօր ռուսաստանցիները չկարողացան հաղթել Ուկրաինայի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչը հնարավորություն տվեց ուկրաինացիներին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ուկրաինան ունի 14 միավոր, ևս 6 թիմ, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստան-1-ը, զիջում են առաջատարին մեկ միավոր: 9 տուրում, բացի Հայաստան-Ռուսաստան-1 խաղից, առաջատարների խմբում կկայանա Ուկրաինա-Ադրբեջան հանդիպումը:

Հայաստանի կանանց հավաքականn հավաքել է 11 միավոր և գտնվում է 12-րդ տեղում: Վաղը մեր աղջիկներն ուժերը կչափեն Սլովակիայի հավաքականի հետ:

Tekali Taxi