Գլխավոր / Армения / Մերկելը խոստովանել է, որ սովորություն ունի սննդի պաշարներ կուտակել

Մերկելը խոստովանել է, որ սովորություն ունի սննդի պաշարներ կուտակել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ սննդի և մաքրող միջոցների պաշարների կուտակման սովորություն ունի, որը ձևավորվել է իր կյանքի առաջին 35 տարիների ընթացքում` կոմունիստական Արևելյան Գերմանիայում, հաղորդում է The Guardian-ը:

Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Մերկելն ասել է, որ չի կարողանում ազատվել այդ սովորությունից: «Ես գնում եմ այն, ինչ աչքս է ընկնում, անկախ նրանից` այդ իրն ինձ պետք է, թե ոչ: Սա արմատացած սովորություն է, որը գալիս է այն ժամանակից, երբ ապրանքների պակասի պատճառով գնում էին այն ամենը, ինչ հնարավոր էր», – նշել է կանցլերը:

Գերմանիայի առաջնորդը, ում տարեկան եկամուտը 303 հազար եվրո է կազմում, ասել է, որ իր սննդակարգը նախկինի պես  բաղկացած է արևելաեվրոպական ուտեստներից, որոնք բնորոշ էին Գերմանիայի Ժողովրդական Հանրապետությանը:
«Ես հատկապես շատ եմ սիրում սոլյանկա, լեչո և խորոված»,- ասել է Մերկելը:

Tekali Taxi