Գլխավոր / Հայաստան / Ամերիկացի երգչին չեն վախեցնում թուրքերի սպառնալիքները

Ամերիկացի երգչին չեն վախեցնում թուրքերի սպառնալիքները

«Բարեկամության ոսկե կամուրջ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 9-ին Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերը: Այսօր նա հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր ծրագրերը:

Դեքերը ներկայացրեց նաև իր վերջին` «Ըտրությամբ հայը» ձայնասկավառակը, որում տեղ են գտել իր կատարմամբ հայկական երգեր, ինչպես նաև երգեր, որոնք Դեքերը թարգմանել և կատարում է հայերեն:

Երգիչը նախապատվություն տալիս է ոչ թե ժամանակակից ստեղծագործություններին, այլ այն երգերին, որոնք, իր իսկ խոսքով, հարազատ են հայերին: Այդ երգերից են Առնո Բաբջանայնի երգերը, «Դլե Յամանը» և այլն: Երգչի խոսքով` իր լսած առաջին հայկական երաժշտությունը Արա Գևորգյանի երաժշտություն է եղել, որից հետո էլ Արա Գևորգյանի հետ համատեղ գրվել են «Մուշ» և «Ադանա» երգերը:

Դեքերը ձայնասկավառակի տեքստում գրավոր ներկայացրել է, թե ինչու է սիրում հայ ժողովրդին:

«Ես պատկերացնում եմ, որ առաջին հարցը, որ պիտի տայիք, այն է, թե ես ինչու եմ երգում հայերեն, եթե հայ չեմ: Ինչո՞ւ եմ ես սիրում հայերին: Դա և պարզ, և բարդ հարց է: Մշակույթի հարստության, հետաքրքիր երաժշտության, քրիստոնեության, գեղատեսիլ վայրերի: Բայց ամենաշատը սիրում եմ հայ ժողովրդին: Հայերը շատ դժվարությունների միջով են անցել, բայց մնացել են շատ ուժեղ»,- նշել է երգիչը:

Տեղեկացնենք նաև, որ Դանիել Դեքերը մասնակցում է ԱՄՆ-ում կազմակերպվող Ցեղասպանությանը նվիրված բոլոր ակցիաներին: Երգչի խոսքով` այդ առումով ինքը  ԱՄՆ-ի կառավարության հետ երբեք խնդիրներ չի ունեցել: Փոխարենը` թուրքերից է հաճախ սպառնալիքենրով նամակներ ստանում, որոնք, սակայն, իրեն չեն վախեցնում:

Tekali Taxi