Գլխավոր / Հայաստան / Բեռլուսկոնին վստահության քվե ստացավ

Բեռլուսկոնին վստահության քվե ստացավ

Իտալիայի կառավարությունում մեծամասնություն կազմող աջակողմյան կոալիցիան`վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորությամբ, վստահության քվե է ստացել Խորհրդարանի ստորին պալատում:

Քվեարկության նախաձեռնության հեղինակը Բերլուսկոնին է, ով ավելի վաղ ազգային միասնության կոչ էր արել հավանական «անկայունության շրջանին» դիմակայելու համար: Նրա խոսքով`նման իրավիճակի ստեղծման փորձ կարող էին իրականցնել իր հակառակորդները` «կառավարության գործունեությունը ճիշտ ուղուց շեղելու համար», հաղորդում է BBC-ն:

Իտալիայում վերջին ամիսներին քաղաքական կյանքը նշանավորվում է նախկին քաղաքական համախոհներ` Սիլվիո Բերլուսկոնիի և Ջանֆրանկո Ֆինիի տարաձայնություններով:

Հիշեցնենք, որ Ֆինին լքեց «Ազատության ազգ» կուսակցությունը բուռն վեճերի ներքո: Նրա հետ կուսակցությունից դուրս եկան ավելի քան 30 պատգամավոր, ինչը Բերլուսկոնիին Ներքին պալատում զրկում է մեծամասնության հնարավորությունից և արտահերթ ընտրությունների սպառնալիք կարող էր ստեղծել:

Tekali Taxi