Գլխավոր / Հայաստան / Իշխանությունների ներկա քաղաքականությունը ոճիր է. կարծիք

Իշխանությունների ներկա քաղաքականությունը ոճիր է. կարծիք

Արտագաղթային այս վիճակի պատճառը Հայաստանի Հանրապետությունում գործող համակարգն է, որից պետք է օր առաջ ազատվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել  «Սարդարապատ» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը և նշել, որ մեր երկիրը դատապարտված չի եղել այս իրավիճակին, սրան հասցրել է համակարգը:

«Հայտարարում ենք, որ այս իշխանություններն իրենց ներկա քաղաքականությամբ ոճիր են գործում: Ես կոչ եմ անում այն բոլոր ուժերին և անհատներին, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով, գիտակցել այս ահազանգային վիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկել, այլապես իրենք էլ պատասխանատվություն պետք է կրեն այս վիճակի համար»,- հայտարարել է Ալեք Ենիգոմշյանը:

Tekali Taxi