Գլխավոր / Армения / Հայաստանի հավաքականը պարտություն կրեց ռուսաստանցիներից

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց ռուսաստանցիներից

Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Ռուսաստանի առաջին թիմից: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ, Վլադիմիր Հակոբյանը` Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ Արման Փաշիկյանը` Սերգեյ Կարյակինի հետ: Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով պարտություն կրեց Պետր Սվիդլերից:

Այս անհաջողությունից հետո Հայաստանի ընտրանին գործնականում զրկվեց չեմպիոնի կոչումը պահպանելու հնարավորություններից:

Tekali Taxi