Գլխավոր / Армения / Վրաստանում կարող են վերսկսվել բողոքի ակցիաները

Վրաստանում կարող են վերսկսվել բողոքի ակցիաները

«Միացյալ Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի բացառում զանգվածային ցույցերի մեկնարկը Վրաստանում:

«Ցույցերի անհրաժեշտություն չկա, բայց չեմ բացառում, որ նոյեմբերի 25-ից հետո դրանք կրկին կվերսկսվեն»,- ասել է Բուրջանաձեն:

Նրա խոսքով` ցույցերի մեկնարկի դեպքում գլխավոր պահանջը լինելու է Սահակաշվիլիի հրաժարականը: Խորհրդարանի նախկին խոսնակը վստահ է, որ միավորված գործողությունների դեպքում, կարող են հասնել իրենց նպատակին:

Բուրջանաձեն ասել է նաև, որ պարտադիր չէ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները լինեն խորհրդարանում,- «Նախընտրելի է այնպիսի կուսակցությունների սատարումը, որոնք միևնույն հայացքներն ունեն»:

Ազգային ժողովի նիստը կկայանա նոյեմբերի 25-ին:

Tekali Taxi