Գլխավոր / Армения / Զլոբինը Երևանում խոսեց Հայաստանի ու Կովկասի «թերհաս վերնախավի» մասին

Զլոբինը Երևանում խոսեց Հայաստանի ու Կովկասի «թերհաս վերնախավի» մասին

Հարավային Կովկասի ոչ մի պետություն, հրաժարվելով Խորհրդային Միության կոմունիստական մոդելից, այդպես էլ չստեղծեց իշխանության լիարժեք քաղաքական համակարգ: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վաշինգթոնում բնակվող քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը:

«Նույնը վերաբերում է նաև վերնախավին: Հետխորհրդային տարածքում բոլոր իշխող վերնախավերը պատահական են: Դրանք ժամանակավոր են, անցողիկ», ասել է Զլոբինը:

Փորձագետի խոսքով` այսօր ոչ մի հետխորհրդային պետություն չունի լիարժեք վերնախավ, որն ի վիճակի կլինի արտահայտել պետության ազգային շահերը: «Վերնախավերի միջև պայքարը, ինչպես նաև ազգային շահերի ու թերհաս վերնախավի կողմից դրանց ընկալման միջև բախումը, ևս մեկ կոնֆլիկտ է ծնում»,- ասել է Զլոբինը:

Մեկ այլ խնդիր, ըստ քաղաքագետի, այն է, որ հետխորհրդային վերնախավն իր անձնական շահերը ներկայացնում է որպես ազգային շահ:  Իրական քաղաքացիական հասարակության և ազատ ԶԼՄ-երի բացակայության պայմաններում, երբ ազգային շահերի ձևավորման հնարավորություն չկա, «ժողովրդին մատուցվում են անձնական շահեր», որի հետևանքով, ըստ Զլոբինի, տեղի է ունենում ազգային շահ հասկացության դեգրադացիա:

Բոլոր հետխորհրդային տարածքներում` այդ թվում` Կովկասում, վերնախավերի թերությունն այն է, որ այստեղ բացակայում է փոխզիջումների գնալու տարբերակը, կարծում է Զլոբինը:

«Որպես կանոն դա  «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսն է, դա համառությունն է, վրդովմունքը, զայրույթը, շանտաժն ու սպառնալիքները»,- ամփոփել է քաղաքագետը:

Tekali Taxi