Գլխավոր / Հայաստան / Թուրք ազգայնականները «նամազեցին» Անիում

Թուրք ազգայնականները «նամազեցին» Անիում

Այսօր հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են անցկացրել Անիի Մայր տաճարում:
Թեև Կարս նահանգի իշխանությունները մերժել էին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի` հայկական տաճարում նամազ անցկացնելու դիմումը, իսկ Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը քննադատել էր Բահչելիի ցանկությունը` նշելով, որ կրոնը չպետք է խառնել քաղաքականության հետ, ազգայնականները չհրաժարվեցին իրենց մտադրությունից:

Այսօր Բահչելին հարյուրավոր ազգայնականների ընկերակցությամբ, որոնք` թուրքական դրոշները ձեռքերին, վանկարկում էին «Ալլահ ակբար», ժամանեց Անի: 

Բահչելիի խոսքով` ինքը հետևել է սելջուկների առաջնորդ Ալփ Արսլանին, ում նախաձեռնությամբ 1064թ. տաճարի գմբեթից հանվել է խաչը, որից հետո Արսլանը նամազ է անցկացրել տաճարում:

Նշենք, որ Բահչելին որոշել է նամազ անցկացնել Անիի մայր տաճարում` ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագին:

Tekali Taxi