Գլխավոր / Հայաստան / Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին խռովություններին աջակցելու մեջ

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին խռովություններին աջակցելու մեջ

Իրանի Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարաստը Միացյալ Նահանգներին մեղադրել է Իրանում «խռովություններին աջակցելու» մեջ, հաղորդում է Press TV-ն:

Խոսնակը քննադատել է ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության ներքին հարցերին միջամտելու համար: «Միացյալ Նահանգներն են պատասխանատու Իրանում ապստամբությունների բռնկման համար (2009 թվականի նախագահական ընտրություններին հետևած զանգվածային ցույցերի – խմբ.)», – ասել է Մեհմանփարաստը:

Խոսնակի հայտարությունը պատասխան էր իրանցի 8 պաշտոնյաների նկատմամբ Վաշինգթոնի կիրառած պատժամիջոցներին: ԱՄՆ-ը վերջիններիս մեղադրել էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Tekali Taxi