Գլխավոր / Հայաստան / Երիտասարդը ինքնասպան է եղել իր մասնակցությամբ տեսանյութի պատճառով

Երիտասարդը ինքնասպան է եղել իր մասնակցությամբ տեսանյութի պատճառով

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի համալսարաններից մեկի ուսանողը ինքնասպան է եղել նրանից հետո, երբ ինտերնետում հայտնվել է իր համակուրսեցիների կողմից գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ինքը սեքսով է զբաղվում մեկ այլ տղամարդու հետ:

Երկու երիտասարդների դեմ, ովքեր սեպտեմբերի 21-ին գաղտնի նկարահանել են 18-ամյա Թայլեր Կլեմենտիին, մեղադրանք է ներկայացվել:

Տեսախցիկը տեղադրված է եղել ուսանողական հանրակացարանի սենյակում, իսկ տեսանյութը օնլայն հեռարձակվում էր ինտերնետում:

Հաջորդ օրն ականատեսները հայտնել են տեղի ոստիկանությանը, որ ինչ-որ մեկը կամրջից նետվել է գետը: Կամրջի վրա գտել են Կլեմենտիի դրամապանակը, սակայն մարմինը հայտնաբերել չի հաջողվել:

«Թայլերը հիանալի երիտասարդ էր և տաղանդավոր երաժիշտ: Նրա ընտանիքը շատ մեծ վիշտ է ապրում»,- հայտարարել է Կլեմենտիների ընտանիքի փաստաբան Փոլ Մայնարդին:

Երիտասարդին դին հայտնաբերվել է մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 29-ին, հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi