Գլխավոր / Հայաստան / «Ժառանգությունը» դիմել է նախարարներին դասագրքերի հիգիենայի հարցով

«Ժառանգությունը» դիմել է նախարարներին դասագրքերի հիգիենայի հարցով

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել Առողջապահության ու Կրթության և գիտության նախարարներին` դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների փորձաքննության գործընթացի և արդյունքների վերաբերյալ:
 
Պատգամավորը պարզել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված է Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ սանիտարական կանոններ և նորմեր պարունակող փաստաթուղթը և այդ նպատակով փորձաքննություն է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ՓԲԸ-ն, այս ոլորտի գործունեության մասին հասարակությունը երբևիցե չի տեղեկացվել:
 
«Տպավորություն է ստեղծվում այն մասին, որ ինչպես այս փաստաթուղթը, այնպես էլ վերոնշյալ ՓԲԸ-ն, որոնց նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբևիցե չեն գործել, որովհետև յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի հայտարարվող մրցույթի փաթեթի մեջ ոչ մի հղում չկա դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին», – ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:

Tekali Taxi