Գլխավոր / Армения / «Հրապարակ». Սպանության երկրորդ դեպքը նույն զորամասում

«Հրապարակ». Սպանության երկրորդ դեպքը նույն զորամասում

«Հրապարակի» նախորդ համարում «Հայոց բանակ, «թույլ օղակները» պատժվել են» հոդվածում օրաթերթը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի 5-րդ պաշտպանական շրջանի 2-րդ հրաձգային գումարտակում կատարված մի սպանության պատմություն և դրան հաջորդած դեպքերը:

Երեկ մենք տեղեկացանք, որ նույն գումարտակում վերջերս նույնպես սպանության դեպք է գրանցվել. սեպտեմբերի 20-ին զինվորական գետնատնակում գտնվող զինվորներից մեկը` շարքային Տիգրանյանը, «զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում» մահացու վիրավորել է շարքային Խոզբեկյանին:

Ողբերգական միջադեպի կապակցությամբ տարվում է հետաքննություն: Սպանության այս դեպքը խոսում է այն մասին, որ նախորդ միջադեպի ժամանակ պատժված սպաները, ինչպես մենք ենթադրել էինք, հայկական բանակի վերոհիշյալ գումարտակում տեղի ունեցած ողբերգության համար ամենամեղավրը չէին: Նրանք ընդամենը «թույլ օղակներ» էին, քավության նոխազներ: Այլապես այս վերջին միջադեպը տեղի չէր ունենա:

Tekali Taxi