Գլխավոր / Армения / Ինդոնեզիայում տասնյակ մարդիկ են տուժել գնացքների բախման հետևանքով

Ինդոնեզիայում տասնյակ մարդիկ են տուժել գնացքների բախման հետևանքով

Ինդոնեզիայի ոստիկանության տվյալների համաձայն` առնվազն 20 մարդ է զոհվել Կենտրոնական Ճավա նահանգի Պետարուկան քաղաքի երկաթգծերի կայանում տեղի ունեցած վթարի հետևանքով:

Միևնույն ժամանակ, Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ զոհերի թիվն ավելի մեծ է:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, երբ ուղևորատար գնացքը, որը մեկնել էր Ջակարտայից, բախվել է գծերի վրա կանգնած գնացքի հետ, հաղորդում է BBC-ն:

Տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր աստիճանի կոտրվածքներով և այրվածքներով տասնյակ վիրավորներ:

Երկու գնացքները զգալիորեն վնասվել են: Նշենք, որ վթարի պահին ուղևորների մեծ մասը քնած է եղել:

Tekali Taxi