Գլխավոր / Հայաստան / Հայերը, ռուսները և ուզբեկները պատրաստ են ապրել Չեռնոբիլի գոտում. Լուկաշենկո

Հայերը, ռուսները և ուզբեկները պատրաստ են ապրել Չեռնոբիլի գոտում. Լուկաշենկո

«Մենք 10 մլն բնակչություն ունենք, բայց շատ հանգիստ կարող ենք 30 մլն մարդ կերակրել: 20 մլն` հաստատ», – ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ իր երկիրն իրականում փոքր չէ և բաց է բոլորի համար:

«Մեզ մոտ մեծ թվով ռուսներ, հայեր, ուզբեկներ են եկել: Ասում են` «թողեք մեզ, թույլ տվեք Չեռնոբիլի գոտում ապրել», որտեղից մենք մարդկանց տեղահանել ենք: Կարիք չկա: Մեզ մոտ ապրելու համար տեղ կա, և մենք ընդունում ենք այդ մարդկանց: Բարի գալուստ, ասում ենք մենք, հատկապես կրթված մարդկանց», – Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում ԲելՊԱՆ-ը:

Tekali Taxi