Գլխավոր / Հայաստան / ԱԺ նախագահը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամությունը

ԱԺ նախագահը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամությունը

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:
 
ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ՀՀ և ԻԻՀ միջև  բարեկամական հարաբերությունները և կարևորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի  նախագահ Ալի Լարիջանիի` հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցերի:

Tekali Taxi