Գլխավոր / Армения / Արհեստական բեղմնավորման հեղինակն արժանացավ Նոբելյան մրցանակի

Արհեստական բեղմնավորման հեղինակն արժանացավ Նոբելյան մրցանակի

2010 թվականին բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել բրիտանացի գիտնական Ռոբերտ Էդվարդսը, ով մշակել է արհեստական բեղմնավորման մեթոդը:

Գիտնականը ծնվել է 1925 թվականին Մանչեսթր քաղաքում: Գիտական գործունեությամբ Էդվարդսը սկսել է զբաղվել 1950-ական թվականներից` Քեմբրիջի համալսարանում: Բժիշկ Պատրիկ Սթեփթոուի հետ համատեղ նա ուսումնասիրել է անպտղության խնդիրը:

Նոբելյան հանձնաժողովի հայտարարությամբ` 85-ամյա պրոֆեսորը 10 միլիոն շվեդական կրոն է ստանալու` արհեստական բեղմնավորման մեթոդը մշակելու համար, որի շնորհիվ բազմաթիվ զույգեր, ովքեր անպտղության խնդիր են ունեցել, կարողացել են ծնող դառնալ:

Հիշեցնենք, որ արհեստական բեղմնավորման մեթոդը մշակվել է 1977 թվականին, իսկ առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է մեկ տարի անց:

Tekali Taxi