Գլխավոր / Հայաստան / Թուրքիա-ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցվել են

Թուրքիա-ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցվել են

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը գործնականում դադարեցվել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը:

«Բանակցությունները դադարեցվել են քաղաքական ինտրիգների պատճառով, որի հետ չի առնչվել Եվրամիության թեկնածու և ոչ մի երկիր»,- ընդգծել է Բագիշը` հավելելով, որ նման մոտեցումը անհիմն ու անարդար է:

Նա նշել է, որ թուրքերն ավելի ու ավելի են հիասթափվում Եվրախորհրդին անդամագրվելու հարցում, հաղորդում է Hurriyet-ը:

1995 թվականից սկսած՝ Անկարան կարողացել է սկսել բանակցությունները ԵՄ-ին անդամագրվելու համար 33 պարտադիր կետերից միայն 13-ի շուրջ:

Հիմնական բանակցությունները Թուրքիան սկսել է 2005թ. Հոկտեմբերի 3-ին, ինչպես և Խորվաթիան, սակայն փորձագետները նշում են, որ Խորվաթիայի ԵՄ-ին անդամագրվելու հնարավորությունները մի քանի անգամ ավելի բարձր են:

Թուրքիան դեռևս չի սկսել բանակցել մի շարք կետերի շուրջը. բանակցությունները մասնակիորեն արգելափակված են մնում Կիպրոսի հետ խնդիրների պատճառով, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը, որը 2004-ից մտնում է Եվրամիության կազմի մեջ:

Եվրամիության խոշոր երկրներից Թուրքիայի անդամագրմանը դեմ են դուրս գալիս հիմնականում Գերմանիան և Ֆրանսիան: Եվրոպայում տարածված է այն կարծիքը, որ չի կարելի Եվրամիության կազմում ընդգրկել թույլ զարգացած մահմաեդական երկիր, որն ունի 75 մլն բնակչություն:

Էղեմեն Բաղիշը, սակայն, իր խ-ոսքում նշել է, որ Թուրքիան չի կորցնում հույսերը, քանի որ երկիրը գտնվում է տնտեսական և հասարակական խնդիրների հաղթահարման փուլում:

Tekali Taxi