Գլխավոր / Армения / ՆԱՏՕ-ում Վրաստանին չեն սպասում. Բուրջանաձե

ՆԱՏՕ-ում Վրաստանին չեն սպասում. Բուրջանաձե

Վրաստանի ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում. Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն  հայտարարել է, որ մոտ ապագայում Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու շանսեր չունի:

Բուրջանաձեն վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում այս պահին Վրաստանին չեն սպասում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Այսօր Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը գրեթե բացակայում է»,- նշել է Բուրջանաձեն:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսի կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:

Tekali Taxi