Գլխավոր / Армения / Ռուսաստանցին աղջկա պատճառով կրակել է Հայաստանի 3 քաղաքացիների վրա

Ռուսաստանցին աղջկա պատճառով կրակել է Հայաստանի 3 քաղաքացիների վրա

Կիրակի Ռուսաստանի Պրիմորսկի տարածաշրջանում ոստիկանական բաժանմունք ահազանգ է գրանցվել  «Անտառային հեքիաթ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ կրակոցներ են լսվել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանների տվյալներով` պատահարը տեղի է ունեցել աղջկա պատճառով: Վեճը բռնկվել է 21-ամյա ռուսաստանցու և Հայաստանի 3 քաղաքացիների միջև: Չորս երիտասարդներն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել:

Վեճի հետևանքով ռուսաստանցի երիտասարդն ուղեղի ցնցում է ստացել և բաց վերք կունքի մոտ: Նա տուն է գնացել, վերցրել է «Սայգա» տեսակի զենքն ու վերադարձել սրճարան` վրեժ լուծելու նպատակով:

Կրակոցների հետևանքով հայաստանցիները ոտքի հրազենային վնասվածքներ են ստացել: Վեճի չորս մասնակիցներին էլ հիվանդանոց են տեղափոխել:

Tekali Taxi