Գլխավոր / Армения / Հայաստանում ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոն կստեղծեն

Հայաստանում ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոն կստեղծեն

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիլյինիին:

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտորն ընդգծել է, որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիլյինին ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև «Հայաստանում Ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը:

Tekali Taxi