Գլխավոր / Армения / Հայ գերիին ադրբեջանցիները սպանել են դիվերսանտի դիակի հետ փոխանակելու համա՞ր

Հայ գերիին ադրբեջանցիները սպանել են դիվերսանտի դիակի հետ փոխանակելու համա՞ր

Հոկտեմբերի 5-ին` ժամը 03.00-ին, Ադրբեջանում մահացել է հայ գերի Մանվել Սարիբեկյանը: Ըստ ադրբեջնական լրատվամիջոցների` երիտասարդը ինքնասպանություն է գործել կալանավայրում:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են ՀՀ զինված ուժերին մոտ կանգնած  մեր աղբյուրները, ադրբեջանցիները կամ սպանել են, կամ ինքնասպանության են դրդել Սարիբեկյանին, որպեսզի հետագայում նրա դին ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դիակի հետ փոխանակելու մասին բանակցություններ սկսեն:

Նշենք, որ Սարիբեկյանի, ինչպես նաև այլ գերիների հարցով, զբաղվում է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն:

Սեպտեմբերի վերջին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Պասկալ Մեժ Վագները պաշտոնական այցով եղել է Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ հանդիպել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ:

Այցերի ընթացքում տիկին Վագները նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում իրենց կազմակերպության համար մտահոգության առարկա է:

Epress.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Մուշեղ Աղեկյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ առայժմ պաշտոնական արձագանքը չկա:

Tekali Taxi