Գլխավոր / Армения / Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանական արմենոֆոբիայի մասին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանական արմենոֆոբիայի մասին

Այսօր ԵԽԽՎ-ում այլ հարցերի թվում քննարկվել է նաև Եվրոպայում ծայարհեղականության խնդիրը՝  հաջողությունները, մարտահրավերներն ու ձախողումները:

Քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է Ադրբեջանի քաղաքականությանը՝ նշելով, որ որոշ երկրներում քսենոֆոբիան դարձել է պետական քաղաքականություն:

Մասնավորապես, նա ասել է, որ Ադրբեջանում «արմենոֆոբիան» պետական քաղաքականություն է եղել, և մարդիկ սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:

Զոհրաբյանը նաև նշել է, որ Ադրբեջանում երիտասարդների կեսը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ռազմական ճանապարհով:

«Քսենոֆոբիայի հետևանքները կարող են մահացու լինել», – իր խոսքում նշել է Զոհրաբյանը:

       

Tekali Taxi