Գլխավոր / Հայաստան / Պաշտպանության և կրթության ոլորտներն ազգային անվտանգության հենասյուներն են. նախարար

Պաշտպանության և կրթության ոլորտներն ազգային անվտանգության հենասյուներն են. նախարար

Այսօր Ուսուցչի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին:

Նշենք, որ տարիներ շարունակ Ուսուցչի օրը եղել է մասնագիտական տոն: Այս տարի ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի առաջարկությամբ և կառավարության աջակցությամբ Ուսուցչի օրը նշվում է որպես պետական տոն:

Արմեն Աշոտյանը նշել է, որ 45 հազարանոց ուսուցիչների բանակը, չհաշված թոշակի անցած ուսուցիչներին և ուսանողներին, ովքեր հիմա են սովորում մանկավարժական ֆակուլտետներում, այս հոծ բազմությունն արժանի է, որ իր մասնագիտության հետ կապված տոնը նշվի որպես պետական:
 
«Պատահական չէ, որ պաշտպանության և կրթության ոլորտները վերջերս դիտվում են որպես ազգային անվտանգության երկու, համապատասխանաբար, արտաքին և ներքին հենասյուներ», – հայտարարել է նախարարը:

Իր խոսքի ընթացքում Աշոտյանը փորձել է անդրադառնալ մամուլում կրթության ոլորտի գործունեությունը լուսաբանող հոդվածներին` հավաստիացնելով, որ ներկայացված դեպքերը «եզակի են»:

«Ցավոք, երբեմն մամուլում լուսաբանվում են այս կամ այն տհաճ միջադեպը` դրամահավաք, օրինախախտումներ: Այդ ամենը, իհարկե, ստվեր է նետում մեր համակարգի վրա: Բայց մենք հաճախ մոռանում ենք, որ այդ եզակի դեպքերի կողքին կան հազարավոր հանրությանը ոչ հայտնի մարդիկ, որոնց ձեռքերով անցնում են ապագա գիտնականներ, բժիշկներ, պատգամավորներ, նախարարներ, նախագահն ու վարչապետը», – հայտարարել է Աշոտյանը:
 
Կրթության նախարարը մի խումբ ուսուցիչների ոսկե հուշամեդալներով է պարգևատրել: Հուշամեդալները հանձնելիս` Աշոտյանը նշել է, որ չի ցանկանում ավիրել ուսուցիչների չքնաղ հագուստները և ուղղակի հանձնել է հուշամեդալները:

Tekali Taxi