Գլխավոր / Армения / Ռուս բանասերի մասնագիտությունը ճիշտ ընտրություն է, համարում է ՌԴ դեսպանը

Ռուս բանասերի մասնագիտությունը ճիշտ ընտրություն է, համարում է ՌԴ դեսպանը

Հոկտեմբերի 6-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատվավոր ընդունելություն տեղի կունենա` նվիրված Հայաստանի պետական համալսարանների ռուս բանասիրության ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին:

Դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն շնորհավորելու է 350 ուսանողներին «ռուս բանասերի մասնագիտության ճիշտ ընտրության և Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման գործընթացին նպաստող շարունակողների կարգավիճակ ձեռք բերելու կապակցությամբ»:
Հանդիպմանը ներկա են լինելու նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, համալսարանների ռեկտորներ, ռուս բանասիրության ամբիոնի դեկաններ ու աշխատակիցներ, Հայաստանում ռուսական ընկերությունների և ձեռնարկությունների ղեկավարներ:

Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի մասնագետներ է տալիս Երևանի պետական համալսարանը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու շրջանային պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Tekali Taxi