Գլխավոր / Армения / «Ժամանակ». Պարադիզը կեղծել է Սաշիկի որդու համար

«Ժամանակ». Պարադիզը կեղծել է Սաշիկի որդու համար

Օրաթերթը ԱՄՆ-ի «գրին քարտ» ստանալու փորձի մի պատմություն է ներկայացնում:

Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, դիմել է ԱՄՆ միգրացիոն իշխանություններին, որպեսզի աշխատանքային վիզայի միջոցով մշտական բնակության իրավունք` Green card ստանա: Ընդ որում` Սարգսյանին դրա համար հատուկ ձևակերպել են իբրև ԱՄՆ MGM Paradise ընկերության հաշվապահ, որը իբրև թե այդ ընկերության համար տարեկան 40000  ԱՄՆ դոլարով հաշվապահություն է անում: ԱՄՆ իշխանություններին, սակայն, այս հանգամանքը խիստ կասկածելի է թվացել, և նրանք, մեր տեղեկություներով, ուղղակի մերժել են Green card  տրամադրել Սաշիկ Սարգսյանի որդուն: Ի դեպ, նշենք, որ MGM Paradise ընկերությունը հայաստանյան Paradise  ընկերության ամերիկյան մասնաճյուղն է, որը նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակողն է:

Tekali Taxi