Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը 10%-ով ավելացնում է ռազմական ծախսերը

Ադրբեջանը 10%-ով ավելացնում է ռազմական ծախսերը

2011 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կավելանա 10%-ով` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Նազիմ Մամեդովը:

Նրա խոսքով` պետությունը հաջորդ տարի մտադիր է 1,325 միլիարդ մանաթ (1,7 միլիարդ դոլար) հատկացնել պաշտպանության ոլորտին:

Պաշտպանությանը տրամադրված միջոցների մեծ մասը օգտագործվելու է զինված ուժերի կարիքները հոգալու համար: Այս նպատակով 1,237 միլիարդ մանաթ են հատկացնելու: 83,3 միլիարդ մանաթ կտրամադրվի ազգային անվտանգությանը, իսկ 2,2 միլիարդ մանաթ գիտական-կառուցողական հետազոտություններին, հաղորդում է Vesti.az-ը:

Tekali Taxi