Գլխավոր / Հայաստան / Եվրոպացի չինովնիկները գործարքի են գնացել ՀՀ իշխանությունների հետ. Սաքունց

Եվրոպացի չինովնիկները գործարքի են գնացել ՀՀ իշխանությունների հետ. Սաքունց

Մենք բազմիցս նշել ենք, որ Եվրախորհուրդը համարժեք ցույց չտվեց իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության պարտավորությունների չկատարման վերաբերյալ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Ճիշտ է շատ կոպիտ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կարծում եմ` Հայաստանում մոնիտորինգ անցկացնող անդամները գործարքի են գնացել ՀՀ իշխանությունների հետ և տվել նրանց քարտ բլանշ»:

Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ է տվել Հայաստանի Հանրապետությունը, Սաքունցը պատասխանել է.

«ՀՀ-ն տվել է իր անկախությունը, իր ինքնուրույնությունը»:

Tekali Taxi