Գլխավոր / Армения / Հայաստանը Ռուսաստանից գազի գնի վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացել

Հայաստանը Ռուսաստանից գազի գնի վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը, հայտնել է, որ այդ հարցում դեռևս պատասխաններ չեն ստացել ռուսական կողմից:

«Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան բարձրացումներ, ապա կառավարությունն ունի այդ հարցի լուծման մեխանիզմները», – ասել է Դավթյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած գազի թանկացումը պետությունը մեղմել է` բարձրացնելով նպաստներն ու թոշակները։

Tekali Taxi