2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանը Ռուսաստանից գազի գնի վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը, հայտնել է, որ այդ հարցում դեռևս պատասխաններ չեն ստացել ռուսական կողմից:

«Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան բարձրացումներ, ապա կառավարությունն ունի այդ հարցի լուծման մեխանիզմները», - ասել է Դավթյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած գազի թանկացումը պետությունը մեղմել է` բարձրացնելով նպաստներն ու թոշակները։