Գլխավոր / Հայաստան / Վաճառքի է հանվել մանուշակագույն կարտոֆիլ

Վաճառքի է հանվել մանուշակագույն կարտոֆիլ

Մեծ Բրիտանիայում կարտոֆիլի նոր տեսակ է վաճառքի հանվել: Կարտոֆիլի նոր տեսակը` Purple Majesty-ն, մանուշակագույն է, և դրանից պատրաստած ցանկացած ուտելիք նույնպես ստանում է այդ գույնը, անգամ չիփսերը, հաղորդում է MIGnews.com-ը:

Ինչ վերաբերում է համին, այն գրեթե նույն համն ունի, ինչ կարտոֆիլի հայտնի տեսակները, սակայն հարուստ է անտոցիաններով: Հենց այդ նյութն է ապահովում սմբուկի կամ հապալասի մանուշակագույն երանգը:

Կարտոֆիլի այս տեսակը մշակում են Շոտլանդիայում: Այս տարի բերքի ծավալը 400 տոննա է կազմել, ինչն այնքան էլ շատ չէ, սակայն հաջորդ տարի արտադրողները մտադիր են ավելացնել ծավալները:

Tekali Taxi