Գլխավոր / Армения / Հայաստանի ընդդիմությունն իմպոտենտ է. Դավիթ Հակոբյան

Հայաստանի ընդդիմությունն իմպոտենտ է. Դավիթ Հակոբյան

Քաղաքական մտքի ստեղծագործական կարողություն չունի ընդդիմությունը: Ուրեմն այն իմպոտենտ է: Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Նրա համոզմամբ, այսօր նոր ընդդիմության ձևավորումը ուղղակի պատմական անհրաժեշտություն է. «ՀՀՇ-ական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ դառնալ համազգային ընդդիմություն և ուղղակի ողորմելի էր երեկ նրա ներկայացուցչի ելույթը Եվրապառլամենտում: Ընդդիմությունն ընդդիմություն չէ` խռովյալ հոգիների ռեվանշիստական մոլուցքով տառապող խառնամբոխ է, եթե նա չունի իշխանությանն ալտերնատիվ գաղափարախոսություն»:

Դավիթ Հակոբյանը չի հասկանում, մինչև երբ կարելի է «իշխանություններից պառավական բամբասկոտությամբ զբաղվել` ոչինչ չփոխհատուցել, ոչինչ չտալ»:

Ի՞նչ անել արցախյան հիմնահարցի դիվանագիտական փուլում: Ըստ մարքիստի` ոչինչ չի ասում ընդդիմությունը:

«Եթե չլուծենք Ղարաբաղի հարցը…» Ասում են այնպես, ինչպես թուրքերը», – նշել է Հակոբյանը:

Նա նաև պատմել է, թե ինչպես է պատահական միացրել հեռուստացույցն ու տեսել, իր խոսքերով, Մանուչարյան Աշոտիկին. «Երբ որ ինձ ռուսները հարցրին, թե ինչ կնշանակեր, ընդհատակից հանկարծակի դուրս եկավ մեր Աշոտիկը, ես պատասխանեցի` ՀՀՇ-ական կկուն դուրս եկավ իր զառամյալ խրճիթից, բայց այս անգամ սոցիալիստական թութակի տեսքով»:

Tekali Taxi