Գլխավոր / Армения / Մանվել Սարիբեկյանն Ադրբեջանում ենթարկվել է կտտանքների. ՊՆ

Մանվել Սարիբեկյանն Ադրբեջանում ենթարկվել է կտտանքների. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, համաձայն որի Ադրբեջանում գտնվող հայ գերի Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել:

ՀՀ Պն տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է.

«Չնայած հայկական կողմի պարզաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է: Այնուհետև ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների»։

Tekali Taxi