Գլխավոր / Армения / «Ժամանակ». Արմեն Ամիրյանն ուզում է լքել Հայաստանը

«Ժամանակ». Արմեն Ամիրյանն ուզում է լքել Հայաստանը

Օրաթերթի տեղեկություններով` Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը դիմել է ԱՄՆ դեսպանատուն` ԱՄՆ վիզա ստանալու համար:

Ընդ որում` Ամիրյանը ցանկանում է ստանալ ոչ թե սովորական, այլ ներդրումային կոչվող վիզա, ինչը ենթադրում է, որ ինքը ԱՄՆ-ում ներդրումներ է անելու: Արմեն Ամիրյանին վիզա տալ-չտալու հարցը, մեր տեղեկություններով, դեռ ընթացքի մեջ է. Ամիրյանը դեսպանատնից դեռ պատասխան չի ստացել: Ի դեպ, ուշագրավն այն է, որ մեր տեղեկություններով, որպես պոտենցիալ ներդրումային գոտի` Ամիրյանը փորձել է համագործակցել Լոս Անջելեսի հայկական անկախ հեռուստաընկերությունների հետ: Հեռուստաընկերության ղեկավարությունը, սակայն, մերժել է Ամիրյանին` նկատի ունենալով վերջինիս սերտ կապերը ՀՀ իշխանությունների հետ:

Tekali Taxi