Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի զարմիկին գործի են տեղավորում

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի զարմիկին գործի են տեղավորում

Օրաթերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջել է իրավաբանական կրթություն ունեցող իր ավագ որդու` Նարեկի համար մի նորմալ ու պատշաճ աշխատանք գտնել:

Արդյունքում, կառավարությունում արդեն բավական երկար ժամանակ է մտածում են, թե ինչ աշխատանք առաջարկեն Հայաստանի թիվ մեկ զարմիկին: Ըստ իրազեկ աղբյուրների, որպես հնարավոր տարբերակ կառավարությունում դիտարկում են Սաշիկ Սարգսյանի որդուն հանրապետության ընդերքի խնդիրներով զբաղվող որևէ վարչության կամ տեսչության պետի պաշտոնում նշանակելու տարբերակը: Չի բացառվում անգամ, որ մոտ ապագայում Նարեկ Սաշիկի Սարգսյանը դառնա, ասենք, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընդերքների վերահսկողության պետական տեսչության պետ, ծայրահեղ դեպքում` պետի տեղակալ:

Tekali Taxi