Գլխավոր / Армения / «Ժառանգությունն» առաջարկում է չշփոթել պետական վիճակագրությունը սոցիոլագիայի հետ

«Ժառանգությունն» առաջարկում է չշփոթել պետական վիճակագրությունը սոցիոլագիայի հետ

Ըստ որոշ կարծիքների` «Ժառանգություն» կուսակցությունը շանսեր չունի բավական քանակությամբ ձայներ հավաքելու սպասվող խորհրդարանական ընտրություններում:

Այսօր նման կանխատեսումները մեկնաբանել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Մարդիկ կան, որոնք ուզում են մտնել քաղաքական դաշտ նոր ուժի անվան տակ, և, ցավոք սրտի, մտնում են ոչ ճիշտ դռնից, այլ երդիկից, պատուհանից: Ուզում են ոչնչացնել ամբողջ քաղաքական դաշտը», – հայտարարել է Հակոբյանը:

Նրա խոսքերով, այդ ուժերը հայտարարում են, որ իրենցից բացի ոչ ոք չկա, և բարի երթ մաղթեց նրանց:

«Մյուս կողմից, իշխանական ուժերի պատվերով սոցիոլոգիա իրականացնողները առաջին տեղը տալիս են իշխանական ուժերին: Եթե ուշադրություն եք դարձրել, ՀԱԿ-ն էլ է երբեմն սոցիոլոգիա անցկացնում, նա էլ առաջին տեղը ՀԱԿ-ին է տալիս»:

Ըստ Հակոբյանի` «Ժառանգությունը» սոցհարցումներ չի անցկացնի, և կուսակցությունն այսօր շատ միասնական է և որևէ խնդիր չունի իր ներսում:

Իր հերթին, «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ստեփան Սաֆարյանը, նշել է, որ իրենց կուսակցության ընտրազանգվածի հիասթափության մասին խոսում են մարդիկ, որոնք երբևիցե «Ժառանգություն» չեն ընտրել և չգիտեն, թե ինչ բան է «Ժառանգությունը»:

«Պիտի խորհուրդ տամ, որ բոլորդ պետական վիճակագրությունը չշփոթեք սոցիոլոգիայի հետ, և պետական պատվերը ամենևին հասարակական պատվերի հետ կապ չունի», – եզրափակել է Սաֆարյանը:

Tekali Taxi