Գլխավոր / Հայաստան / Ինչու հայ Ալիևը և հրեա Մամեդյարովը կարող են Ադրբեջանում պաշտոն ունենալ

Ինչու հայ Ալիևը և հրեա Մամեդյարովը կարող են Ադրբեջանում պաշտոն ունենալ

Ազգությամբ հայ Ալիևը և ազգությամբ հրեա Մամեդյարովը կարող են Ադրբեջանում զբաղեցնել բարձր պաշտոններ, իսկ հայազգի մարդը չի՞ կարող պատգամավորության թեկնածություն առաջադրել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է  ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Փաստելով Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի խառնածին լինելը` նա ասել է, որ, եթե ադրբեջանական իշխանությունները չբավարարեն 1 մլն. ադրբեջանահայերի անունից տրված պաշտոնական նամակը` իրեն` Գ.Այվազյանին թույլ տալու մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանը հերթական անգամ կմերկացնի իր դեմքը միջազգային հանրության առջև, և «հօդս կցնդի կեղծ ժողովրդավարության շղարշը»:

Tekali Taxi