Գլխավոր / Армения / «168 ժամ». Սեյրան Օհանյանը դեռևս կասկածում է

«168 ժամ». Սեյրան Օհանյանը դեռևս կասկածում է

«Նրանք, ովքեր նկարահանել են միջադեպը, որի ժամանակ սպան ստորացնում էր զինվորներին, այնուհետև այդ տեսանյութը տեղադրել են You Tube-ում, ըստ էության, հանցակից են տեղի ունեցածին»,- լրագրողների հետ զրույցում ասված Սեյրան Օհանյանի խոսքերը մեջբերում է «168 ժամը»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարզաբանել է, թե այդ տեսանյութը նկարահանող մարդիկ նստած են եղել զինվորներին ստորացնող սպայի կողքին, հանգիստ դիտել են և որևէ քայլ չեն ձեռնարկել տեղի ունեցողը կանխելու համար: Անդրադառնալով իր նախկին հայտարարությանը, թե ինքը չի հավատում, որ հայկական բանակում նման բան կարող է տեղի ունենալ, Ս. Օհանյանն ասել է.

«Այո, անկեղծ ասած, ես նախկինում չէի հավատում, բայց պարզվեց, որ դա ճշմարտություն է: Այդուհանդերձ, ես դեռ որոշակի կասկած ունեմ, որ այդ միջադեպը հատուկ է սարքվել և նկարահանվել»: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին You Tube-ում տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է սպան նվաստացնում զինվորներին, նրանց ականջների մեջ ջուր լցնում և հարվածում:

Tekali Taxi