Գլխավոր / Армения / Վրաստանում ժողովրդավարությունը լուրջ աճ է արձանագրել. Քլինթոն

Վրաստանում ժողովրդավարությունը լուրջ աճ է արձանագրել. Քլինթոն

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ: Լրագորղների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը պատմել է հանդիպման ընթացքի մասին և նշել, որ «Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և շահերի վրա»:

«2009 թվականի հունվարին երկու երկրների Ռազմավարական գործընկերությանը վերաբերող համաձայնության ստորագրումը մեր հետագա համագործակցության զարգացման լավ հենք է: Այսօր ցանկանում եմ հաստատել միասին աշխատելու մեր մտադրությունը, ինչն ուղղված է Վրաստանի անվտանգության և ժողովրդավարության զարգացմանը», – հայտարարել է Քլինթոնը:

Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները ճանաչում են Վրաստանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը Ռազմավարական համագործակցության համաձայնագրի հիմնական կետն է և սկզբունքային է երկկողմ հարաբերությունների համար:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները սատարում են Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որոշումը:

«Վրաստանում ժողովրդավարությունն այսօր բավական լուրջ աճ է արձանագրում` անցած 7 տարիների համեմատ: Ընթացիկ տարվա մայիսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դրա ապացույցն էին: Բայց առջևում դեռ շատ անելիքներ կան քաղաքական մրցակցության, դրամահավաքի ու հաշվետվությունների հետ կապված, այդ թվում` մայիսի ընտրությունների ենթադրյալ խախտումերի մանրամասն ուսումնասիրության առումով:

2012 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ու 2013-ի նախագահական ընտրությունները պետք է ապացուցեն, որ Վրաստանում ժողովրդավարության մակարդակը ոչ միայն համապատասխանում է միջազգային չափանիշներին, այլև գերազանցում է դրանք», – հայտարարել է Քլինթոնը:

Tekali Taxi