Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Մեղրիով անցնող երկաթգիծը քանդում են

«Հայկական ժամանակ». Մեղրիով անցնող երկաթգիծը քանդում են

Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ (Հայկական երկաթուղի» ) գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը հաստատել է օրաթերթի տեղեկությունը, թե Մեղրիով անցնող երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվում է:

Ըստ Շայդուլինի, երկաթգիծը ապամոնտաժվում է, որպեսզի դրա փոխարեն ավտոճանապարհ կառուցվի: «Եթե երկաթգիծը չի օգտագործվում, ապա ինչ իմաստ ունի այն»,- ասել է Շայդուլինը: Նշենք, որ երկաթգծի Մեղրիի հատվածը մեր հիմնական երկաթուղուն միանում է Նախիջևանի տարածքով, այսինքն ներկայումս այն կտրված է: Սակայն այդ երկաթգիծը Մեղրին կապում է Հորադիզի հետ և ընդամենը 10 տարի առաջ դեռ օգտագործվում էր ազատագրված տարածքների հարավային հատվածը զինամթերքով և բազմաթիվ այլ ապրանքներով ապահովելու համար: 4-5 տարի առաջ ապամոնտաժվեց  Մեղրին Հորադիզի հետ կապող այդ երկաթգծի` ազատագրված տարածքներով անցնող հատվածի զգալի մասը: Ըստ Շայդուլինի` Իրան-Հայաստան երկաթուղին կառույցելու պայմաններում ապամոնտաժված երկաթգիծը կրկին կվերականգնվի: Իսկ այդ երկաթուղին դժվար թե երբևէ կառուցվի:

Tekali Taxi