Գլխավոր / Армения / Եվրատեսիլ-2011-ը կանցկացվի Դյուսելդորֆում

Եվրատեսիլ-2011-ը կանցկացվի Դյուսելդորֆում

Եվրատեսիլ-2011 երգի մրցույթը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Այս մասին հաղորդում է Укринформ-ը` հղում կատարելով Westdeutsche Allgemeine Zeitung-ին:

Պարբերականի հաղորդմամբ` մրցույթի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը տեղի կունենան Դյուսելդորֆի Esprit-Arena ժամանցային կենտրոնում: Մրցույթի կազմակերպիչ NDR հեռուստառադիոընկերությունը այս լուրերը դեռ չի հաստատել:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթել է Գերմանիան ներկայացնող 19-ամյա Լենա Մայեր-Լանդրուտը` դրանով իսկ վերջին 28 տարիների ընթացքում առաջին անգամ իրավունք ընձեռելով Գերմանիային ընդունել Եվրատեսիլը: Լենան մտադիր է 2011-ին նույնպես մասնակցել մրցույթին:

Tekali Taxi