Գլխավոր / Հայաստան / ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ

Հոկտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմին:

Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրական, տնտեսական և մասնավորապես, մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Շեյխ Սուլթանը հետաքրքրվել է հարևան երկրների հետ հարաբերություններով, ընդգծել քաղաքակրթությունների երկխոսության շուրջ տարաբնույթ հանդիպումների, փոխադարձ մշակութային միջոցառումների պարբերաբար անցկացումը:

Անդրադառնալով հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը` Շեյխ Սուլթանը կարևորել է Շարժա էմիրության առևտրի պալատի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության այցի կազմակերպումը Հայաստան` տեղում ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները:

Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, ինչպես նաև հույս հայտնել, որ հետայսու Շարժա էմիրության գործարար շրջանակներն էլ ավելի ներգրավված կլինեն Հայաստանում զանազան տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Tekali Taxi