Գլխավոր / Հայաստան / Պուտինին նվիրված էրոտիկ օրացույցին պատասխան տվեցին

Պուտինին նվիրված էրոտիկ օրացույցին պատասխան տվեցին

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի համար նոր, այլընտրանքային օրացույց է հայտնվել համացանցում:

Հիշեցնենք, որ վարչապետի ծննդյան կապակցությամբ Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհիները էրոտիկ օրացույց էին նվիրել վարչապետին, որում նրանք կիսամերկ լուսանկարվել էին և բազմապիսի ուղերձներ էին հղել Պուտինին:

Այս նոր օրացույցը պատասխան քայլ է էրոտիկ օրացույցին: (http://www.epress.am/FNew.aspx?nid=5540)

Պուտինի համար նախատեսված այլընտրանքային օրացույցում նորից Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժնի ոսանողուհիներն են, որոնց բերանները փակ են, նրանք կիսամերկ չեն և մեկական հարց են ուղղում վարչապետին, որոնք բացարձակապես տարբեր են նախորդ օրացույցի հարցերի բովանդակությունից:

Օրացույցի վրա կարելի է կարդալ այսպիսի հարցեր. «Ե՞րբ են ազատելու Խոդորկովսկուն», «Ինչպե՞ս է գնաճն ազդելու կաշառքների վրա», «Ե՞րբ է լինելու հաջորդ ահաբեկչությունը», «Ո՞վ է սպանել Աննա Պոլիտովսկայային» և նմանատիպ այլ հարցեր: Նշենք, որ Պուտինի ծննդյան օրը` հոկտեմբերի 7-ին, Новая газета պարբերականի վերլուծաբան Աննա Պոլիտկովսկայայի մահվան օրն է:

Օրացույցի նկարները հասանելի են նախագծում մասնակցած աղջիկներից մեկի բլոգում:

«Երեկ լույս տեսած օրացույցից հետո, համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների մի խումբ չէր կարող պատասխան քայլ չաներ: Մեզ մոտ հարցեր էին կուտակվել և մենք բարձրաձայնեցինք դրանք: Խորհուրդ եմ տալիս օրացույցը տպագրել և պատից կախել: Չենք թողնի, որ ֆակուլտետի ազնիվ անունը անարգեն»,-գրում է նա:

Tekali Taxi