Գլխավոր / Հայաստան / Վերջին երեք ամիսներին Հայաստանում լրագրողները ֆիզիկական բռնության չեն ենթարկվել. հետազոտություն

Վերջին երեք ամիսներին Հայաստանում լրագրողները ֆիզիկական բռնության չեն ենթարկվել. հետազոտություն

Այս տարվա երրորդ եռամսյակում` հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետությունում լրագրողների դեմ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի գրանցվել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, այս «բարի լուրը» հայտնելով լրագրողներին, պարզաբանել է, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ նախորդ 2 եռամսյակներում նման դեպքեր եղել են. առաջին եռամսյակում` 5, իսկ երկրորդում` 3 դեպք:

Աշոտ Մելիքյանը նշել է, որ ընթացիկ տարում նվազել են նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումները. առաջին եռամսյակում` 4 դեպք, երկրորդում և երրորդում` 5-ական դեպք:

Որպես նման ճնշումների օրինակ Աշոտ Մելիքյանը նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանի դեպքը:

«Ոմանք գնացել են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղ, խոսել Սյուզաննայի հոր հետ, որպեսզի նրա աղջիկը այլևս քննադատական նյութեր չգրի Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ», – ասել է Մելիքյանը:

Նա նաև նշել է, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է անցկացված հետազոտությունների արդյունքները զեկույցի տեսքով: Այս տարի հետազոտություններ են անցկացվել նաև տնտեսա-քաղաքական և օրենսդրական  դաշտերում:

Ի դեպ, Աշոտ Մելիքյանին զարմացրել է այն փաստը, որ ասուլիսին չի մասնակցել ոչ մի հեռուստաալիք:

«Սա շատ մտահոգիչ փաստ է»,- ասել է բանախոսը:

Tekali Taxi