Գլխավոր / Армения / ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նշում են Ջինսերի օրը

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նշում են Ջինսերի օրը

Այսօր Միացյալ Նահանգներում և Բրիտանիայում նշում են ջինսերի ազգայի օրը: Այն ազգային տոն է հռչակվել 1996 թվականին հոկտեմբերի 8-ին: Այդ օրը կարևոր օր է նաև բարեգործություն իրականացնելու համար, հաղորդում է Raut.ru-ն:

Ամեն տարի այս օրը հասարակական կազմակերպությունները գումար են հավաքում, որը տրամադրվում է կրծքի քաղցկեղի դեմ դեղամիջոցների մշակմամբ զբաղվող կազմակերպություններին:

Այս տարի միջոցառմանը մասնակցում է «Հուսահատ տնտեսուհիներ» ֆիլմի դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանն, ով մարդկանց առաջարկում է ջինսե հագուստ հագնել, գալ համապատասխան կազմակերպություն և 5 դոլար հատկացնել:

Նշենք, որ ամեն տարի նման միջոցառումների շնորհիվ ավելի քան 80 միլիոն դոլար է հավաքվում:

Tekali Taxi