Գլխավոր / Հայաստան / Տիգրան Սարգսյան. «Ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը»

Տիգրան Սարգսյան. «Ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը»

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելությանը:
«Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում համագործակցության այս նոր ձևաչափը շատ հեռանկարային է: Տարածքների միջև ուղղակի կապերի հաստատումը, ամրապնդումը և դրանց ինստիտուցիոնալիզացիան մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Առաջին հերթին, մենք աշխատում ենք տեղայնացնել տեղական ինքնակառավարման ֆրանսիական փորձը: Երկրորդ` ուղղակի կապերը համայնքների միջև հնարավորություն են տալիս այդ փորձից օգտվել, իսկ ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը: Երրորդ` այն քննարկումները, որ դուք իրականացրել եք, մտքերը, որ փոխանակել եք մեր տարածքային կառավարման նախարարության մասնագետների ու համայնքների ղեկավարների հետ մեզ համար շատ արժեքավոր են: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրացուցիչ ջանքեր կգործադրի, որ այդ կապերը շարունակաբար ամրապնդվեն», – ասել է վարչապետը:

Համաժողովի մասնակիցների թվում են Ֆրանիսայի քաղաքների, դեպարտամենտների և շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:

Tekali Taxi