Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցի ֆուտբոլիստը խոստացել է ծեծկռտուք հրահրել թուրքերի հետ խաղում

Ադրբեջանցի ֆուտբոլիստը խոստացել է ծեծկռտուք հրահրել թուրքերի հետ խաղում

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Քյամրան Աղաևը Ավստրիայի կրած պարտությունից հետո (0-3) հանդես է եկել չափազանց էմոցիոնալ հայտարարությամբ:

Հանդիպումից հետո վրդովված Աղաևը հայտարարել է, որ, եթե իր թիմը պարտվի հաջորդ շաբաթ կայանալիք Թուրքիայի հավաքականի հետ խաղում, ապա ինքը ծեծկռտուք կհրահրի, հաղորդում է Aze.az-ը:

Նշենք, որ «А» խմբում Ադրբեջանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում:

Tekali Taxi