Home / Армения / Միացյալ Նահանգները ռմբակոծել են Պակիստանում փախստականների ճամբարը

Միացյալ Նահանգները ռմբակոծել են Պակիստանում փախստականների ճամբարը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Պակիստանում փախստականների ճամբարի վրա, որի հետևանքով Աֆղանստանին սահմանամերձ Հյուսիսային Վիզիրստան նահանգում զոհվել է 6 մարդ, հաղորդում է BBC-ն:

Հրթիռային հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքերից անմիջապես փախստականների ճամբարին: Նշենք, որ հենց այս շրջանում է գործում Հաֆիզ Գյուլ Բահադուր խմբավորումը: