Գլխավոր / Հայաստան / Ուզում ես հեռանալ այս գետինը մտած իշխանություններից… մտավորականները գողությունների մասին

Ուզում ես հեռանալ այս գետինը մտած իշխանություններից… մտավորականները գողությունների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրող-հրապարակախոս Հրաչյա  Մաթևոսյանը և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆաելյանն անդրադարձել են Երևանի քաղաքային պանթեոնից կիսանդրիների գողություններին:

Մասնավորապես, Կարինե Ռաֆաելյանը պատմել է, որ ինքը կողոպուտի մասին իմացել է հոկտեմբերի 6-ին, այնինչ, ըստ ոստիկանության, դեպքը տեղի է ունեցել ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Ռաֆաելյանը զարմացած է, թե ինչպես 300 կգ քաշ ունեցող կիսանդրին հնարավոր էր տանել այնպես, որ Պանթեոնի աշխատակիցները չնկատեին դա:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, իր հերթին, նշեց, որ քաղաքական գործիչների համար պետք է առանձին Պանթեոն ստեղծվի, իսկ Կոմիտասի անվան Պանթեոնում պետք է հուղարկավորվեն միայն արվեստի գործիչներն ու գրողները:

Նրա խոսքով` պետք է դաս քաղել տեղի ունեցածից և Դերենիկ Դեմիրճյանի աճյունը տեղափոխել Կոմիտասի անվան Պանթեոն:

Գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը նշել է, որ մենք իրավունք չունենք ադրբեջանցիներին մեղադրել մեր պատմամշակությաին կոթողները ոչնչացնելու մեջ:
«Այսօրվա խաչագողերը հայրենիք են թալանում: Հայրենիքը թալանվում է բոլոր իմաստներով», – ասել է Հրաչյա Մաթևոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կողոպտվեց նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք:
«Ուզում ես հեռանալ այս գետինը մտած իշխանություններից», – ասել է Հրաչյա Մաթևոսյանը, ով ականավոր հայ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է:

Tekali Taxi